ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում հրաժեշտ տվեցին Գորբաչովին

Մոսկվայի արհմիությունների տանը հրաժեշտ են տալիս ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: 
 

ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի մասին չի հաջողվել ներկա գտնվել արարողությանը. շատերի, այդ թվում ՝ արտասահմանյան և խոշոր դաշնային պարբերականների ներկայացուցիչների անունները չեն եղել հավատարմագրման ցուցակներում, մինչդեռ բոլոր լրագրողները իրենց անձնագրային տվյալները, press-քարտերի պատճեններն ու լուսանկարները նախապես ուղարկել են հրաժեշտի արարողության կազմակերպիչներին: Այն լրագրողները, որոնց անունները չեն եղել ցուցակներում, մնացել են փողոցում։ 


Արարողության մեկնարկի պահին փողոցում կանգնած լրագրողներին ասել են, որ լրացուցիչ հավատարմագրային ցուցակներ այդպես էլ չեն կազմվել, և առաջարկել են, որ իրենք որոշեն՝ շարունակեն սպասել, թե հեռանան։ 


Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը: 


ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին։ Նա 91 տարեկան էր:

Քաղաքականություն

Պատահարներ