ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում տղամարդը առևանգել է ինքնաթիռը և սպառնում է հարվածել Walmart սուպերմարկետին

Թեթև շարժիչով ինքնաթիռի օդաչուն պտտվում է ԱՄՆ-ի Տուպելո քաղաքի վրա (Միսիսիպի նահանգ) և սպառնում է հարվածել «Walmart» հիպերմարկետի տեղի բաժանմունքին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News»-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

 

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը ինքնաթիռը առևանգել է։ 

 

«Թեթև շարժիչով ինքնաթիռի օդաչուն պտտվում է ԱՄՆ-ի Տուպելո փոքր քաղաքի վրա... Նա սպառնում է բախվել «Walmart» հիպերմարկետին»,– ասված է հաղորդագրությունում։

Իշխանությունները տարհանել են հիպերմարկետում և հարակից առևտրային կետերում գտնվող մարդկանց։

Քաղաքականություն

Պատահարներ