ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի գլխավոր շտաբը խոստովանել է, որ հարվածներ է հասցրել Էներգոդարի շրջանում, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը

Ուկրաինայի գլխավոր շտաբը խոստովանել է, որ ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Էներգոդարի շրջանում, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

 

Նշենք, որ ականատեսները կադրեր են հրապարակում Էներգոդարից։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: 

 

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, որն այցելել է ատոմակայան, այսօր նշել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է հրետակոծության հետևանքով, անվտանգության համակարգերի մեծ մասն աշխատում է «համեմատաբար լավ»: 

Քաղաքականություն

Պատահարներ