Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը, որն սկսվել էր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքների հիման վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: 

Նշվում է, որ մեղադրանքը խստացվել էր գործով նոր փաստերի հայտնաբերմամբ, որոնց համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր է տարածել: 

«Վերջնական խմբագրմամբ Միխայիլ Խաչատուրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության մասին քրեական գործի շրջանակում: Հետաքննության ընթացքում պարզվել է նաեւ մեղադրյալի կողմից դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման փաստը, ինչի մասին տեղեկացված են եղել նրա փաստաբանները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: 

Ինչպես հայտնել է գործկալության աղբյուրը, Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին, երբ դրանք ուսումնասիրեն նաեւ մեղադրյալի պաշտպանները, գործը կփոխանցվի դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար, այնուհետեւ այն կուղարկվի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան: 

Հիշեցնենք, որ երեք քույրերին ձերբակալել էին իրենց հոր սպանության մեղադրանքով: Ավագ քույրեր Կրեստինայի եւ Անգելինայի գործողությունները որակվել են որպես կանխամտածված սպանություն՝ նախնական պայմանավորվածությամբ:  Կրստեր քրոջ՝ Մարիայի գործը դիտարկվել է առանձին, քանի որ սպանության պահին նա անչափահաս է եղել: Ավելի ուշ նրան անմեղսունակ են ճանաչել: 

2020 թվականի դեկտեմբերին Բասմանյան դատարանը պարտավորեցրել էր Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ: Ավելի ուշ փորձաքննությունը հաստատել էր, որ Խաչատուրյանը կոշտ վերբերմունք է դրսեւորել եւ սեռական բռնություն գործադրել դուստրերի նկատմամբ: 

 

Քաղաքականություն