
Մեղադրանք է առաջադրվել Մոլդովայի նախկին նախագահին

Մոլդովայի դատախազությունը ձերբակալված նախկին նախագահ Իգոր Դոդոնին մեղադրանք է ներկայացրել միանգամից չորս կետով, ներառյալ կոռուպցիան և հայրենիքի դավաճանությունը, ТАСС-ի թղթակցին հայտնել է նրա փաստաբան Մաքսիմ Լեբեդինսկին:
«Դատախազները Դոդոնին մեղադրանք են առաջադրել չորս կետերով, որոնք նշված են նրա ձերբակալման մասին արձանագրության մեջ։ Վաղը նրանք դատարան կդիմեն 30 օրով կալանավորելու միջնորդությամբ», – ասել է Լեբեդինսկին։
Նա հիշեցրել է, որ դատախազները, որոնք այսօր հարցաքննել են Դոդոնին, նրան կասկածում են 324-րդ հոդվածով («պասիվ կոռուպցիա»), 1812-րդ հոդվածով («քաղաքական կուսակցության ֆինանսավորումը հանցավոր կազմակերպություն ճանաչելը»), 337-րդ հոդվածով («հայրենիքի դավաճանություն») և 330/2-րդ հոդվածով («ապօրինի հարստացում») նախատեսված հանցանք կատարելու մեջ: