Կանադան արգելել է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան

Կանադան հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է ևս 14 հոգու, ինչպես նաև արգելք է մտցվում շքեղության ապրանքների արտահանման վրա։ Այս մասին գրում է RT-ն:

 

«Արգելք է մտցվում դեպի Ռուսաստան շքեղ ապրանքների արտահանման, ինչպես նաև Ռուսաստանից նպատակային շքեղ ապրանքների ներմուծման արգելք», - ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։
 

Գերատեսչության կայքում նշվում է նաև, որ «նոր պատժամիջոցներ են սահմանվում 14 ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ»։
 

Ավելի վաղ Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Օտտավան արգելում է մոտ 1000 ռուսաստանցիների մուտքը երկիր։ Մասնավորապես, պատժամիջոցները վերաբերում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Քաղաքականություն

Պատահարներ