Հասարակություն

Իգոր Խաչատուրովի պաշտպանը դեռ չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալին

Իգոր Խաչատուրովի պաշտպանը դեռ չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալին

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժամը 21:15ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։ 

 

Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։ Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։ 

 

Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան֊ի աշխատակազմը։ Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250