Պայթյուն է տեղի ունեցել ՌԴ զորամասերից մեկում

Պայթյուն է տեղի է ունեցել ՌԴ Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Տեյսին գյուղի զորամասում, կա զոհ և վիրավորներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։ 

«Զորամասում ինչ-որ բան պայթել է, մեկը զոհվել է, մի քանի հոգի վիրավորվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է աղբյուրը։ 

Արտակարգ ծառայությունների ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուր մանրամասնել է, որ զորամասում վառոդի պայթյուն է տեղի ունեցել։ 

«Տեղում աշխատել են զորամասի հրշեջ-փրկարարական ջոկատը և թաղամասի հրշեջներից մեկ բաժին, այժմ այնտեղ ոչինչ չի այրվում»,- ասել է աղբյուրը։ 

Վերջին տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է։

Քաղաքականություն