Հասարակություն

Կրամատորսկի հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել հրթիռային հարձակումից տուժածների մեծ հոսքին

Կրամատորսկի հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել հրթիռային հարձակումից տուժածների մեծ հոսքին

 Կրամատորսկի հիվանդանոցները չեն կարողանում հասցնել սպասարկել հրթիռային հարձակումից հետո բուժկենտրոններ տեղափոխված մեծաթիվ վիրավորներին։ Vesti.ua-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։ Ավելի քան 100 տուժած արդեն տեղափոխվել է հիվանդանոց;

 

«Շատերը ծանր վիճակում են` առանց ձեռքերի, ոտքերի: 30-40 վիրաբույժներ միաժամանակ վիրահատում են նրանց»,- ասում է Գոնչարենկոն։

 

Քաղաքապետի խոսքով՝ հրթիռի բեկորները հայտնաբերվել են հարվածի էպիկենտրոնից 40 մետր հեռավորության վրա, ինչը վկայում է հրթիռի բարձր հզորության մասին։ Նա նաեւ հայտարարել է, որ հրետակոծության պահին կայարանում մոտ 4000 մարդ է եղել։

 

Վերջին տվյալներով՝ Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Զոհերի թվում կա 4 երեխա:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250