Հասարակություն

Եթե Բուչայում ռուսները սպանեին բնակիչներին, արդյոք կթողնեին դիերը փողոցի մեջտեղում՝ որպես պատրաստի կոմպոզիցիա. իտալացի լրագրող

Եթե Բուչայում ռուսները սպանեին բնակիչներին, արդյոք կթողնեին դիերը փողոցի մեջտեղում՝ որպես պատրաստի կոմպոզիցիա. իտալացի լրագրող

 Իտալացի լրագրող Ջորջիո Բյանկին տեղական ալիքներից մեկի եթերում ասել է, որ հիմար և անտրամաբանական է համարում ուկրաինամետ լրատվամիջոցների վարկածը Բուչայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Գրում է Readovka լրատվականը:

 

«Ռուսները փորձում են զգույշ առաջ շարժվել՝ պաշտպանելով քաղաքացիական անձանց կյանքը։ Ես տեսա Վոլնովախայում և Մարիուպոլում, թե ինչպիսի հիանալի հարաբերություններ են խաղաղ բնակչության և ռուս զինվորականների միջև։ Եթե Բուչայում նրանք իսկապես սպանեին խաղաղ բնակիչների, բռնաբարեին կանանց և երեխաներին, արդյոք նրանք կթողնեին այդ բոլոր դիակները փողոցի մեջտեղում՝ որպես պատրաստի կոմպոզիցիա լուսանկարիչների համար: Սա հիմարություն է և անտրամաբանական»,- ասել է իտալացի լրագրողը։ 

 

Բացի այդ, իտալացի լրագրողը ամերիկացիներին և արևմտամետներին հիշեցրել է, թե ինչպես էին Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականները կրակում խաղաղ բնակիչների վրա, կտրում մահացածների մատները և հետո միմյանց հետ մրցում, թե ում մոտ է ավելի շատ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250