Բուչայում սկսվել է զանգվածային գերեզմանում թաղված մարմինների արտաշիրիմումը

  Բուչայում սկսվել է զանգվածային գերեզմանում թաղված մարմինների արտաշիրիմումը։ Տեղում աշխատում են փորձագետներ, քննիչներ: Հարցաքննություններ են իրականացվում վկաների հետ։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը նշել է, որ յուրաքանչյուր հանգուցյալի ինքնությունը պարզելուց հետո, հարազատների համաձայնությամբ, կհուղարկավորեն տեղի գերեզմանատանը՝ հատուկ հատկացված հատվածում։

 

 Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ