Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բունտ չկա. ընկերությունը դատի կտա լրատվամիջոցին

ԶՊՄԿ–ում հասունացող բունտի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կոմբինատում արտադրական աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գեոպրոմայնինգ» ընկերության ՀՀ–ում հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը։
 

Նշենք, որ ԶՊՄԿ-ի գործունեությանը վերաբերող տեղեկությունները հայաստանյան մամուլում մեծ տարածում են գտել, թեև, ըստ ԶՊՄԿ-ի, դրանց սկզբնաղբյուրը «Փաստ» թերթի ս.թ. ապրիլի 5–ի հրապարակումն է եղել։


Ռուզաննա Գրիգորյանի հավաստմամբ` մարդիկ գալիս են աշխատանքի, հանգիստ պայմաններում աշխատում և որևէ խոչընդոտի չեն բախվում, հետևաբար զանգվածային դժգոհության կամ բողոքի մասին մամուլի հրապարակումները կոմբինատում նույնիսկ զարմանք են առաջացրել։

 

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մոտ ապագայում ապատեղեկության սկզբնաղբյուր լրատվամիջոցի դեմ հայտ է ներկայացնելու դատարան` կոմբինատի սեփականատերերի և ղեկավարության հեղինակությունը վարկաբեկող կեղծ տեղեկություններ տարածելու համար։

 

Մանրամասները՝ կայքում:

 

Քաղաքականություն