Հայաստանում պարենային ապրանքների դեֆիցիտ մոտ ապագայում չի սպասվում․ էկոնոմիկայի նախարարություն. News. am

Հայաստանում պարենային ապրանքների պակաս չի սպասվում։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
 

Նախարարության տվյալներով՝ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունը ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով, փաստացի, դադարեցվել է։ Անբարենպաստ եղանակային պայմանների, Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման պատճառով դրանց տեմպերը դանդաղել են։ Բացի այդ, ապրանքաշրջանառության կրճատումը պայմանավորված է ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման հետ կապված զգուշավորությամբ։ Այսպիսով, մատակարարների առաջարկած գները մտահոգություն են առաջացրել։
 

Հարցին, թե պարենային անվտանգության առումով ինչպիսին է Հայաստանի վիճակը, եւ արդյոք հնարավոր է դեֆիցիտ ապրանքների որոշ տեսակների համար, նախարարությունից վստահեցնում են, որ համապատասխան վերլուծություններ են կատարվել եւ գնահատվել են հնարավոր դեֆիցիտի ռիսկերը։ Այսպիսով, ըստ էկոնոմիկայի նախարարության, դեֆիցիտի վտանգ չկա եւ մոտ ապագայում չի սպասվում։

Քաղաքականություն