Պենտագոնի նախկին խորհրդականը հայտնել է, թե որն է Բայդենի ամենամեծ սխալը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը կարծում է, որ Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ն դեպի Ռուսաստանի արևմտյան սահմաններ առաջ տանելու ցանկությունը կարող է լինել ներկայիս ամերիկյան ղեկավարության արտաքին քաղաքական ամենամեծ սխալը։ Այս մասին Մակգրեգորը խոսել է The American Conservative-ի հոդվածում, գրում է Газета-ն:
 

Փորձագետի կարծիքով, ամերիկյան իշխանությունները ոչինչ չեն սովորել և «ոչինչ չեն հիշել». նախագահ Ջո Բայդենը և միակուսակցական ղեկավարությունը վերականգնում են ռազմավարական վիճակը, «որից Վաշինգտոնը վախենում էր 1940 թվականին»։
 

Հեղինակը նշում է, որ արևմտյան ԶԼՄ-ները մշտապես տարածում են ռուս առաջնորդների և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ոչ բարենպաստ պատկերը: 

 

Սակայն դեպի արևելք Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրանց լռությունը չի փոխում ռազմավարական իրականությունը։
 

«Ամերիկացի ընտրողները բնազդաբար գիտեն, որ ամերիկացիները ոչինչ չունեն շահելու Ռուսաստանի հետ պատերազմից՝ հայտարարված կամ չհայտարարված: Կարճ ուղևորությունը ԱՄՆ-ի գրեթե ցանկացած սուպերմարկետ կամ բենզալցակայան բացատրում է, թե ինչու»,- գրում է Մակգրեգորը։
 

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի մոտ լինելը Մոսկվային անսահմանափակ հասանելիություն է տալիս ռազմական ուժի, տեխնիկայի և կրակային հզորությունների ռեզերվներին։

Քաղաքականություն