Գերմանիայում մանրածախ խանութները բարձրացնում են սննդամթերքի գները Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով. Focus

Գերմանական խոշորագույն մանրածախ ցանցերը՝ Aldi, Rewe, Lidl, Edeka, ստիպված կլինեն զգալիորեն բարձրացնել սննդամթերքի գները Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության և դրան հաջորդած պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Focus.de-ն։
 

«Զատիկին գները կարող են նորից աճել. Պատճառն այն է, որ առկա առաջարկը չի կարող բավարարել առավել մեծ պահանջարկը»,-նշում է լրատվամիջոցը։
 

Մասնավորապես, սպասվում է կարագի գների բարձրացում, ինչպես նաև պանրի, երշիկեղենի, մուրաբաների և շոկոլադի թանկացում։
 

Պարբերականը Գերմանիայի քաղաքացիներին հորդորել է ուշադրություն դարձնել զեղչային բրոշյուրներին և նախապես գնել՝ միևնույն ժամանակ հորդորելով  «չկուտակել, այլ զգուշորեն գնել՝ ապրանքը մեկ ամսվա ընթացքում սպառելու համար

 

Ավելի վաղ Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը հորդորել էր համաքաղաքացիներին ավելի քիչ ուտելիք վատնել և հնարավորինս քիչ միս ուտել՝ Ռուսաստանին դիմակայելու համար, որը, նրա կարծիքով, սննդի մատակարարումները «որպես զենք» է օգտագործում։

Քաղաքականություն