Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 5-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 5-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Քաղաքականություն