Հասարակություն
ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը ներկայացվել է ՌԴ-ի Պետդումա
Կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը հրապարակվել Է Դումայի էլեկտրոնային բազայում այսօր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,-ասված է օրինագծում:
Ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0