
ԱԻՆ-ում խուզարկությունների ֆոնին` ԱԻ նախարարին արձակուրդ է տրամադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելու մասին։ Այդ ընթացքում նրան փոխարինելու է ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:
2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունում։