Հասարակություն
ՌԴ-ին թույլ չի տրվի ռուբլով վառելիքի դիմաց վճարումներ պահանջել. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ռուսական նավթագազային ընկերություններին թույլ չի տրվի ռուբլով վառելիքի դիմաց վճարումներ պահանջել, քանի որ դա կլինի պատժամիջոցների ռեժիմի փաստացի խախտում:
«Նման որոշումը կլինի միակողմանի, ինչը գործարքի պայմանների խախտում է։ Սա իրականում պատժամիջոցները շրջանցելու փորձ է։ Մենք պատժամիջոցներ չենք մտցրել դրանք շրջանցելու համար»,- ասել է նա:
Ավելի վաղ Լատվիան հայտարարել էր, որ Ռուսաստանից գազ չի գնի ռուբլով, քանի որ պայմանագրով «չի նախատեսվում վճարել այլ արժույթով, բացի եվրոյից»։
Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան էլ ավելի հակիրճ է գտնվել. «Եվրոպայում ոչ ոք գազի համար ռուբլով չի վճարի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0