Երբ Եվրոպան կախված չի լինի ռուսական գազից

Ուկրաինական ճգնաժամի սրումից հետո Գերմանիան զգալի առաջընթաց է գրանցել ռուսական գազից, նավթից եւ ածուխի ներկրումից իր կախվածության կրճատման հարցում: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

 

Reuters-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այժմ ռուսական նավթի ներկրումը կազմում է գերմանական ներմուծման 25 տոկոսը` մինչ էսկալացիան 35 տոկոս ցուցանիշի դիմաց, իսկ գազի ներմուծումը 55 տոկոսից նվազել է մինչեւ 40 տոկոս: Ռուսական ածխի ներմուծումը 50 տոկոսից նվազել է մինչեւ 25 տոկոս: 
 

Մինչեւ այս տարվա ամառ ռուսական գազի ներմուծման մասնաբաժինը կնվազի մինչեւ 24 տոկոս, սակայն նախարարը նշել է, որ մինչեւ 2024 թվականի ամառ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն այլեւս կախված չի լինի ռուսական գազից։
 

Հաբեկը նշել է, որ այս նպատակին հասնելը հսկայական ջանքեր կպահանջի կառավարության, քաղաքապետարանների, ընկերությունների եւ սպառողների կողմից։ Նա ասել է, որ կոմունալ ձեռնարկությունները ներդնումեն բոլոր ջանքերը՝ ռուսական խողովակաշարերից տասնամյակների կախվածությունը հաղթահարելու համար:

Քաղաքականություն