Ժամը 15։00-16։00-ից գյուղն արդեն մեր վերահսկողության տակ չէ․ նոր մանրամասներ՝ Արցախի Փառուխ գյուղից. Tert. am

Ադրբեջանցիներն առանց կրակոցի մտել են Փառուխ, գյուղացիներին ասել են՝ զենք չտեսնենք ձեռքներիդ, դուրս եկեք գյուղից, սա մեր տարածքն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փառուխի նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանը։
 

Նա նշեց, որ դա տեղի է ունեցել 15։00-16։00-ի սահմաններում։
 

«Այդ պահից սկսած գյուղը մեր վերահսկողության տակ չէ, ով որտեղ կարողացել գնացել է, խաղաղապահներն են այս պահին բանակցում դեռ նորություն չունենք»,-պատմեց նա։
 

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։
 

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը,- «Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»:

Քաղաքականություն