
Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. «Առավոտ»

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը:
«ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% բաժնեմասը Ստեփան Ավանեսյանին է, 33,3%-ը՝ Նիկոլայ Մխիթարյանինը, եւ նույնքան բաժնեմաս էլ Մանե Բուդաղյանինը։
Կառավարության այսօրվա որոշմամբ, ընկերությունը պարտավորվում է 500 մլն դրամի ներդրում անել՝ գործարանի վարձակալության եւ հումքի ձեռքբերման համար, ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչեւ 171 հազար դրամ աշխատավարձով։
Մանրամասները՝ կայքում: