Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել իր քիմիական զենքը

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել քիմիական զենքի ամբողջ պաշարը։ Համապատասխան հաղորդագրությունը երեքշաբթի Twitter-ում հրապարակել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

 

«2017 թվականին Ռուսաստանը ոչնչացրեց քիմիական զենքի իր պաշարները: Այս փաստը փաստագրել է ՔԶԱԿ-ը ՝Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։  ԱՄՆ-ն իր հերթին միտումնավոր հետաձգում է քիմիական զենքի մնացած 3%-ի ոչնչացումը, որոնք դեռ լուրջ վտանգ են ներկայացնում մոլորակի համար: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին վերացնել իրենց բոլոր քիմիական զենքերը»,- գրել են ռուս դիվանագետները՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսի գրառմանը, որը Մոսկվային հորդորել է. «Հայտարարել քիմիական զենքի պաշարների մասին»։ 

Քաղաքականություն