Ռուս զինվորականները Կիևի մատույցներում ոչնչացրել են երկու «Տոչկա-Ու» համալիր

Ռուսաստանի ԶՈւ ավիացիոն և հրթիռային ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայում 97 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր Կիևի հյուսիսային արվարձանում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 97 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնց թվում են երկու արձակման կայան և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգ»,- ասել է նա։


Նա հավելել է, որ ոչնչացվել է նաև 8 զենիթահրթիռային համակարգ, այդ թվում՝ վեց «Բուկ-Մ1», մեկ С-300 և «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգի մեկ մարտական ​​մեքենա, 10 հրամանատարական կետ, ութ դաշտային հրանոթ, ՆԱՏՕ-ի արտադրության երեք հրետանային հետախուզական կայան։ 

Քաղաքականություն