Լավրովն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները համաժողովի համար վիզաներ կտրադրի ռուս դիվանագետներին

Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը պատրվակներ է փնտրելու  NPT-ի կոնֆերանսի համար ռուս դիվանագետներին վիզաներ չտրամադրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ռիա Նովոստին։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի զենքերի չտարածման և վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին ասել էր, որ նախատեսվում է, որ NPT-ի վերանայման համաժողովը կարող է անցկացվել օգոստոսին Նյու Յորքում:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ-ից պաշտոնական հաստատում է խնդրել, որ Վաշինգտոնը վիզաներ կտրամադրի ռուսական պատվիրակության բոլոր անդամներին՝ առանց բացառության, որոնք կուղարկվեն Նյու Յորք՝ մասնակցելու համաժողովին։ 

 

«Մեզ թուղթ են տվել, որը, ընդհանուր առմամբ, առանց խորամանկության չէ, բայց մենք դա ընդունել ենք, հիմա գործնականում ստուգում ենք, թե որքանով պատրաստ կլինեն կատարել իրենց պարտավորությունները, ես կասկած չունեմ, որ կանեն,  նրանք կփորձեն ինչ-որ պատճառներ բերել, թե ինչու վիզաներ չեն տրամադրի մեր պատվիրակներին»,- ասել է Լավրովը MGIMO-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

 

 

NPT-ի վերանայման համաժողովը միջուկային զենքի չտարածման և զինաթափման մասին կարևոր իրադարձություն-քննարկում է , որը տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ: Այն պետք է անցկացվեր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում 2020 թվականի գարնանը, սակայն համաճարակի պատճառով այն մի քանի անգամ հետաձգվեց։ 

Քաղաքականություն