ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը Սոչիում 1000 քմ տարածքով վիլլա կկառուցեն
RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը՝ НТВ հեռուստաալիքում շոուի հաղորդավար և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, Սոչիում ավելի քան1000 քմ տարածքով վիլլա են կառուցում:
Ընդհանուր կանոնների համաձայն՝ Քեոսայանի անվամբ գրանցված հողամասի մակերեսը թույլ է տալիս դրա վրա ոչ ավելի քան 300 քմ մակերեսով տուն կառուցել, սակայն այս շինության համար բացառություն է արվել, հայտնում է Ալեքսեյ Նավալնիի համախոհ Գեորգի Ալբուրովը։
Հունվարին Սոչիի քաղաքապետարանի կայքում ծանուցում էր հրապարակվել որոշման նախագծի վերաբերյալ «հանրային քննարկում» սկսելու մասին։
Կից փաստաթղթերը պարունակում են եռահարկ վիլլայի հատակագծերը և ծրագրերը: Վիլլան ներառում է 10 հանդերձարան, 100քմ ճաշասենյակ, անձնակազմի համար նախատեսված սենյակ, տան վերելակ և լճակ:
[bb2dc067ff5df0ede7229c58a71bdacd.jpg]
[51c8f245adbd05492b8d4495c6bdaff0.jpg]
[2f6fc99a31ca962ac6e0d804e18bbf7e.jpg]
[135688eb54cf31e55e20aa5af0156c03.jpg]
[c5f08e3ca6d096cfe8666abcada49e80.jpg]
[efced23ab0e63bb9766f03d4c89e6ee6.jpg]
[93ecfd21ecc502892a20fd0ff0c86c41.jpg]