Հասարակություն

Ֆրանսիան Ուկրաինային 200 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի

Gohar Vardanyan 1 րոպե 183 դիտում
Ֆրանսիան Ուկրաինային 200 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի

Փարիզը Կիևին կտրամադրի 200 միլիոն եվրո վարկ՝ զարգացման ծրագրերի համար, ինչպես նաև 1 միլիարդ եվրոյի ֆինանսական երաշխիքներ, որոնց շրջանակներում Ուկրաինան կկարողանա վարկեր ստանալ ֆրանսիական բանկերից։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, գրում է kp.ru-ն:
 

«Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը Ուկրաինայի կառավարությանը կտրամադրի 200 միլիոն եվրոյի վարկ, ինչպես նաև 1 միլիարդ եվրոյի ֆինանսական երաշխիքներ», - նշվում է նախագահի հայտարարությունում, ըստ որի՝ հավաքագրված միջոցները կարող են ծախսվել կոնկրետ ծրագրերի վրա, որոնք նախապես համաձայնեցված են եղել Փարիզի հետ։
 

Ինչպես նշվում է, այդ միջոցների հատկացումը նախատեսում է ֆրանսիացի մատակարարների և կապալառուների ներգրավում դրանց իրականացման գործում։
 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Փարիզը Կիևին կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն՝ տնտեսությունը կայունացնելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250