ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները

Շվեդական Corvid Cleaning ընկերությունը գործարկել է քաղաքային փողոցները մանր աղբից մաքրելու հմտությունն ագռավների մոտ զարգացնելու ծրագիր։ Թռչունները կհավաքեն ծխախոտի մնացորդները և կտեղադրեն հատուկ ավտոմատ սարքի մեջ՝ դրա դիմաց ստանալով կեր։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter պարբերականը։ 

Առաջին քաղաքը, որտեղ կներդրվի արտասովոր նախագիծը, կլինի Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Սեդերտելիե քաղաքը։ 
«Ագռավներին հեշտ է սովորեցնելը, և կա բարձր հավանականություն, որ նրանք կսովորեն միմյանցից»,-ասել է ընկերության հիմնադիր Քրիստինա Գյունտեր-Հանսենը։ 

Նախնական գնահատականներով՝ տեղի իշխանությունները կարող են 75 տոկոսով կրճատել փողոցների մաքրման ծախսերը։ 
Corvid Cleaning-ի տվյալներով՝ ամեն տարի Շվեդիայի փողոցներում թափվում է ծխախոտի ավելի քան 1 մլրդ մնացորդ, ինչը կազմում է ողջ աղբի 62 տոկոսը։

Քաղաքականություն