ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին թռչող մեքենան՝ AirCar-ը, ստացել է թռիչքներ անելու վկայական
Առաջին թռչող մեքենան AirCar-ը ստացել է թռիչքներ թույլ տալու վկայագիր։ Օդային մեքենայի մշակող Ստեֆան Քլայնի խոսքերով, այս փաստաթուղթը թույլ կտա մոտ ապագայում նորույթը թողարկել զանգվածային արտադրությամբ։
AirCar-ն անցել է անվտանգության թեստեր, որոնց ընթացքում հաջողությամբ կատարել է 200 թռիչք և վայրէջք: Երկռեժիմով ինքնաթիռը կարող է սպորտային մեքենայից վերածվել մինի ինքնաթիռի 3 րոպեից պակաս ժամանակում։