ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմում եմ գրել ՊՆ տեղափոխվելու համար». մարզպետը` մամուլում շրջանառվող լուրերի մասին

 Մամուլում  տևական ժամանակ է ինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն կհեռացվի պաշտոնից: Մամուլը գրել էր նաև, որ Պետրոսյանը աշխատանքի է  նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարությունում:

 

 Аuroranews.am-ը կապ հաստատեց  մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել Պաշտպանության նախարարություն տեղափոխվելու համար, սակայն ներկա պահին որչևէ որոշում կամ հրաման չկա: Ես ուզում եմ ծառայել հայրենիքիս, աշխատել ՊՆ-ում, Զինված ուժերում: Անկախ ամեն ինչից, թե որ պաշտոնում կլինեմ` ես միշտ էլ ծառայել ու ծառայելու եմ հայրենիքիս:

 

Մարզպետի հետ զրույցը` տեսանյութում:

 

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը  «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է: 

Քաղաքականություն