ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է կատարվում այս պահին Ալմաթիի օդանավակայանում ու Ղազախստանի մայրաքաղաքում
Ալմաթիի օդանավակայանի մոտ բազմություն է հավաքվել, ուղեւորները ճամպրուկներով սպասում են թռիչքի, սակայն մուտք գործել շենք նրանց չի թույատրվում, քանի որ հայտարարել էին, որ այն դեռ փակ է անորոշ ժամանակով։ Ավելի վաղ սակայն հաղորդվել էր, որ աշխատանքը կվերսկսվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո: Տեսանյութը նկարահանվել է այսօր կեսօրին:
Ի դեպ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ղազախստանի մայրաքաղաքում հանգիստ իրավիճակ է, բացվել են խոշոր առեւտրային կենտրոնները, շուկաներն ու ձեռնարկությունները:






























