ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարում իրավիճակը լարված է. մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել
Փարաքարում այսօր` հունվարի 7-ին, ավագանու նիստը սկսվեց միջադեպով: Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ փորձեցին ներխուժել համայնքապետարանի շենք, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:
Նշենք, որ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով, կան նաեւ կարմիբերետավորներ:
Հավաքվածները վանկարկում են «Արդարություն», ավագանու նիստն արդեն մեկնարկել է: