ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ինչ է կատարվում Ալմաթի հրապարակում

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան զորքերը ժամանել են Ալմաթի քաղաքապետարանի դիմացի հրապարակ և սկսել տարածքը անկարգություններ հրահրողներից «մաքրելու» գործողություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

 

Ավելի վաղ հրապարակ էին ժամանել տասնյակ զինված ու ագրեսիվ մարդիկ։

 

Որոշ ժամանակ անց մոտ 300 զինվորականներ ժամանեցին զրահափոխադրիչներով և բեռնատարներով, նրանք սկսեցին շրջապատել հրապարակը պարագծի երկայնքով՝ դուրս քշելով խաղաղ բնակիչներին: Ավելի ուշ տարածքում կրակոցներ են սկսվել։ Միաժամանակ զինվորականները օդ են կրակել։

 

Հիշեցնենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:

Հունվարի 1-ից հանրապետությունում հեղուկ գազի գնումներն բորսայում սկսեցին իրականացվել շուկայական գներով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Իշխանությունը բացատրեց, որ մինչ այժմ վառելիքի այս տեսակը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, իսկ արտադրողները վնասով են աշխատում: Սակայն վառելիքի գնի բարձրացումը հասարակական դժգոհություն առաջացրեց, հիմնականում Ակտաուում և Ժանաոզենում ցուցարարները սկսեցին պահանջել գների իջեցում։

Թեպետ ավելի ուշ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել հայրենակիցներին չտրվել ապակառուցողական անձանց կոչերին, որոնք «հետաքրքրված են՝ ղազախական հանրության կայունությունն ու միասնությունը խաթարելու:

Նախքան հրաժարականը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդակցություն էր անցկացրել՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, որի ընթացքում նա հայտարարել է, որ «իշխանությունն է մեղավոր, որ թույլ է տվել բողոքի իրավիճակ՝ կապված հեղուկ գազի թանկացման հետ», և այդ հարցում մասնավորապես նշել է էներգետիկայի նախարարության դերը։


 

Քաղաքականություն