ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրիպի շրջանառության աճ ենք գրանցում․ Ավանեսյանը՝ H1N3-ի մասին
Նոյեմբերից գրիպի շրջանառության աճ ենք գրանցում: Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ որոշակի նվազման տեմպ կարձանագրեն:
Նախարարը վստահեցրեց, որ հիվանդանոցները պատրաստ են դիմակայել նաև գրիպի շրջանառությանը: Այս պահի դրությամբ գրիպի արդյունքում 595 քաղաքացի է հոսպիտալացված և նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են:
«Սեպտեմբերից Հայաստանում առկա է եղել գրիպի այս տարվա շտամերի դեմ պատվաստանյութը, և որևէ հակացուցում չկա, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ միաժամանակ քաղաքացիները ստանան նաև գրիպի դեմ պատվաստումը»,-նշեց Անահիտ Ավանեսյանը: