ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախստանում իրավիճակը ժամ առ ժամ լարվում է․ հրապարակվել է տուժածների թիվը
Ալմաթիի բուժհիմնարկներ դիմել է 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը։
«Բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ, նրանցից 150-ը՝ շտապօգնության միջոցով, 40-ը՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում յոթ տուժած, նրանցից չորսը՝ ոստիկանության աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ:
Նշվում է նաև, որ Ալմաթիում ցուցարարները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա։
Ըստ տեղի քաղաքի առողջապահության վարչության՝ ցուցարարներն իրենց ագրեսիվ են պահում, շտապում են կլինիկաներ և հիվանդանոցներ, կոտրում են ապակիները, ջարդում սարքավորումները և արգելափակում շտապօգնության մեքենաները ճանապարհներին:
Հաղորդվում է, որ տուժել է 5 աշխատակից՝ երկու վարորդ և երեք բժիշկ։ Ամբողջությամբ ոչնչացվել է շտապօգնության երկու մեքենա։