
Ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում

Միջանցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում և այն ինչ, որ մենք պայմանավորվեցինք կամ խոսեցինք երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիում սկսված խոսակցության շարունակությունն էր և այդտեղ արձանագրումն այն էր, որ երկու կեղմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ և Ադրբեջանի համար ընդունելի է և մենք պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը։ Բայց Բրյուսելում և՛ ես, և ՛ Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ։ Մենք փորձեցինք հասկանալ իրական դիրքրորոշումները, քանի որ հրապարակային դիրքորոշումները այսբերգի երևացող մասն է, բայց կան պատճառներ, որ մենք այս կամ այն դիրքորոշումներն ենք հայտնել։
Մանրամնսերի քննարկումների ժամանակ էլ ես տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ մեր դիրքորոշումները, մեր կամ Ադրբեջանի առաջ քաշած գործնական առաջարկները կարող են լուծում ստանալ։
Այդ հանդիպումից հետո նաև ես որոշակի հնարավորոթյուններ տեսա և այդ հնարավորությունները մենք պետք է փորձենք օգտագործել, որպեսզի, այսպես ասած, այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր այն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ»,-նշեց Փաշինյանը: