Հասարակություն
Հայտնի է, թե Հայաստանում քանի երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Sputnik
Հայաստանում շուրջ 1200 երեխա ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2021 թվականի դեկտեմբերի 19-ի տվյալներով` 12-17 տարեկան երեխաների շրջանում իրականացվել է 1199 առաջին դեղաչափ և 465 երկրորդ դեղաչափ պատվաստում»,– գրված է պատասխանում։
Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ այս պահին տարիքային շեմի փոփոխության քաղաքականություն չի քննարկվում։
Լրատվամիջոցը նաև հարցրել էր, թե կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացված անձանցից քանիսն են պատվաստված։
«Դեկտեմբերի 20-ի դրությամբ հոսպիտալացված 1317 պացիենտից 67-ը պատվաստված են»,– նշված է նախարարության պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Նախարարի հրամանի բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. Առողջապահության նախարարություն
Վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների և ազգային ինքնորոշման համար. ՀՀ և Արցախի ՄԻՊ-եր
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Ավելին Հասարակություն բաժնից
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել
Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ նոր անձնագրերում. ԶԼՄ
5.0