Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է Covid-19-ի ռեկորդային, ավելի քան 84 հազար դեպք

Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 84.2 հազար դեպք: Այս մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացրած տվյալները։
 

Ինչպես գրում է Интерфакс-ը՝ սա երկրի համար ամենօրյա աճի ռեկորդային ցուցանիշ է: Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը 28 տոկոսով ավելի է անցած շաբաթ նույն օրը գրանցված տվյալների համեմատ:
 

Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 170 մարդ: 

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Ֆրանսիայում 21,2 միլիոն մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։
 

Եվրոպական շատ երկրներում վերջին շաբաթներին աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը, ինչը կապված է, մասնավորապես, արագորեն տարածվող օմիկրոն շտամի հետ։ Եվրոպական մի շարք երկրներ սահմանափակող միջոցներ են մտցնում։

Քաղաքականություն