Ձերբակալվել են Երևանում իրանցու վրա ավազակային հարձակում գործած անձանցից երկուսը. Shamshyan. com

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, ժամերի ընթացքում հայտնաբերել են 1 օր առաջ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով որոնվող 4 անձանցից 2-ին։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները նշված հանցանքը կատարելու կասկածանքվ հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Գևորգ Ա-ին և 35-ամյա Արթուր Հ-ին։  Վերջիններս ձերբակալվել են։  

 

Ոստիկանները պարզել են նաև մյուս 2 կասկածյալ հանցակիցների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք Երևանի բնակիչներ՝ 24-ամյա և 23-ամյա երիտասարդներ են։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին էր դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։   

 

Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։

 

Մանրամասները՝ կայքում: 

Քաղաքականություն