Ինչ ունեցվածք է հայտարարագրել նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայնով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին և վերջինիս լիազորությունները դադարեցվեցին։

 

Երևանի ավագանին նոր քաղաքապետ ընտրեց ՔՊ-ական Հրաչյա Սարգսյանին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ MediaHub-ը գրում է, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարագրել է անշարժ գույք՝ բնակարան Աջափնյակում, որը գնել է 2017 թվականին։ Սարգսյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 400,000 ՀՀ դրամ և 4,500 ԱՄՆ դոլար։
 

Որպես քաղաքապետի տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանի վարձատրությունը կազմել է 6,686,131 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները՝ 144.00 ԱՄՆ դոլար։ Նորընտիր քաղաքապետի կնոջ՝ Նինա Հարությունյանի հայտարարագրում առկա է միայն համատեղ ձեռք բերված անշարժ գույքը՝ բնակարանը Աջափնյակում և ՀՀ դրամ 1,000,000.00։

Քաղաքականություն