Հասարակություն
Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2022-ի երկկողմ համագործակցության ծրագիրը
Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Նախարարի հրամանի բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. Առողջապահության նախարարություն
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների և ազգային ինքնորոշման համար. ՀՀ և Արցախի ՄԻՊ-եր
Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, անգամ պատահաբար. Մարության
Ավելին Հասարակություն բաժնից
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել
Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ նոր անձնագրերում. ԶԼՄ
5.0