Թուրքիայում քուրդ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել ռասիստների կողմից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
 

Քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով:


Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»:
 

Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:
 

Հարձակման ենթարկված Վոլքան Թեմելի եղբայրը պատմել է, որ իրենց ընտանիքը Շըրնաք նահանգից է եկել Անկարա և վերջին մեկ տարում անընդատ ազգայնական թուրքրեի կողմից նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցվում:
 

Հարձակման հետևանքով Վոլքան Թեմելի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և դեմքը վնասվել է հարվածներից:
 

Քուրդ ընտանիքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունից նրանց ասել են, որ ավելի լավ կլինի տեղափոխվեք այստեղից, քանի որ առավելագույնը ինչ իրենք կարող են անել, հարձակումն իրականացնողներին վարչական տույժի ենթարկելն է:

Քաղաքականություն

Պատահարներ