Հասարակություն

Թալինում ռեպրեսիաների նոր փուլ է սպասվում. «Հրապարակ»

Թալինում ռեպրեսիաների նոր փուլ է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ «Արագածոտնի մարզի Թալին համայնքում երեկ 3 ընդդիմադիր ուժերի միասնական բոյկոտի արդյունքում տապալվել է Տավրոս Սափեյանի երդմնակալությունը։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չի կարող օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

 

Բանն այն է, որ «Հայք» ցուցակի առաջին համար Կ․ Գրիգորյանը չի ներկայացել երեկվա նիստին, եւ նիստը՝ քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Պարզ չէ, թե հետագայում այս կազմով ինչպես է ավագանին աշխատելու: Մյուս կողմից՝ 3 խմբակցությունները` «Զարթոնքը», «Մեր համայնքը» եւ «Հայքը», դիմել են դատարան` վիճարկելով Սափեյանի «ապօրինի» ընտրությունը: 3 ուժի համատեղ հայտարարության համաձայն, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա օրենքի ուժով նրանց թեկնածուն կդառնա համայնքապետ։ Իհարկե, եթե իշխանությունը նոր ռեպրեսիաներ չիրականացնի»։
 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250