Հասարակություն

Նիստը չի լինի. ինչ են մտածել «իմքայլականները». «Ժողովուրդ»

Նիստը չի լինի. ինչ են մտածել «իմքայլականները». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
 

«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երեւան քաղաքի ավագանու նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա նիստը, որտեղ 2022-ի բյուջեն է քննարկվելու, հնարավոր է՝ չկայանա: «Ավագանու անդամները, ըստ երեւույթին, չեն ներկայանա, քվորում չի լինի: «Իմ քայլի» համար առաջնային հարցն այժմ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն է»,- ասել է ավագանու անդամներից մեկը»:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250