Հարձակում՝ Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա․ կան բերման ենթարկվածներ և տուժած

Լոնդոնում հարձակում է տեղի ունեցել Բելառուսի դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է РИА Новости -ն՝ հղում տալով Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

 

Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան։Սկզբում անհայտ անձինք «փչացրել են» դիվանագիտական ներկայացուցչության շենքի ճակատը, որից հետո հարձակվել են բելառուս դիվանագետների վրա։
 

«Նրանցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, շտապբուժօգնություն է պահանջվել, բուժհաստատությունում ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթև ցնցում և ատամի կոտրվածք», - հայտնել են նախարարությունից։
 

Երբ իրավապահ մարմինները ժամանել են, հարձակվողները փորձել են թաքնվել։ Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ պարզվել է, որ արմատականները, ենթադրաբար, «Նաձեյա» միգրանտային խմբավորման անդամ են։ Նրանցից մի քանիսը բերման են ենթարկվել:

Քաղաքականություն

Պատահարներ