
Աղվան Հովսեփյանի առանձնատունը թալանած անձը ձերբակալվել է. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Բյուրականում թալանել են Աղվան Հովսեփյանի տունը։
MediaHub.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ գողություն կատարած անձը ձերբակալվել է։
«Դեկտեմբերի 18-ին ժ.10.00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ գողության նպատակով մուտք են գործել Բյուրականի առանձնատներից մեկը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժ. 19:00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժ. 10:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկը և գողացել են ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար դեկտեմբերի 18-ին ժ. 14:30-ին բերման են ենթարկել Բյուրականի մի բնակչի, ով նախաքննական մարմնում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, միևնույն ժամանակ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները: Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»: