Հասարակություն
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է վաճառել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը
Ejc.am-ի (տնտեսական լրագրողների ակումբ) տեղեկություններով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական ընկերության։ Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»։
«Ի դեպ, սա առաջին դեպքը չի լինի․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 60 տոկոսի սեփականատեր դարձած ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էլ կառավարությանն էր նվիրել իր 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը, որը կազմում է ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը», - գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում ռո՞ւմբ կա. արտակարգ իրավիճակ
Պորտուգալիայից Սինգապուր. բացվել է աշխարհում ամեներկար երկաթգծային երթուղին
Ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել. Աբրահամյան
Վերին Շորժայում թշնամին փորձել է նախկինում խոցված տրակտորը տանել, բայց ՀՀ ԶՈՒ-ն նորն էլ է խոցել
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0