Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների դեսպանների հետ քննարկել է անվտանգային հարցեր

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Հաղորդվում է տեղի է ունեցել համաեվրոպական և եվրասիական անվտանգության խնդիրների հանգամանալից քննարկում։

Դեսպանությունների ներկայացուցիչները տեղեկացվել են անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ ռուսական առաջարկների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում և Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը փոխելու չդադարող փորձերը:

Քաղաքականություն

Պատահարներ