
Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին և քաղաքապետի նոր թեկնածուի առաջադրմանը:
«Հարգելի երևանցիներ,
Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։
Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...»,- նշել է նա: