Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, որտեղ նրանց ձերբակալեցին. Ալիևը՝ հայ ռազմագերիների մասին

Ադրբեջանը մինչ այժմ Հայաստանին վերադարձրել է ավելի քան 100 զինվորի, որոնք հանցագործություններ չեն կատարել ադրբեջանցիների նկատմամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Օրինակ՝ նոյեմբերի կեսերին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական սադրանքի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 30 հայ զինծառայող։ Նրանցից մեկը վիրավորվել է, և մեր բժիշկները վիրահատել են նրան, և հենց ապաքինվել է՝ վերադարձրել ենք։ Սա ճիշտ է, և դա հաստատվել է։ Այս խմբի ևս 10 անդամ վերադարձվել է Երևան, և նրանցից շատերը բանտարկվել են Հայաստանում»,- ասել է Ալիևը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:

Ալիևը նշել է, որ այն հայ զինվորները, որոնք իր խոսքով՝ «հանցագործություններ» են կատարել ադրբեջանցիների դեմ, դատարանի առաջ են կանգնել և դատապարտվել։

«Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ պահվող անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանց կձերբակալեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը։

Քաղաքականություն

Պատահարներ